«Եթե Ջո Բայդենը պիտանի չէ նախագահական ընտրություններում առաջադրվելու համար, նա պիտանի չէ նախագահ լինելու համար: Նա պետք է անհապաղ հրաժարական տա»,- սոցիալական ցանցի իր X էջում գրել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Մայք Ջոնսոնը: Ի պատասխան՝ Բայդենը հայտարարել է, որ կշարունակի պաշտոնավարել որպես պետության ղեկավար:                
 

Ես եմ ստեղծում առիթները

Ես եմ ստեղծում առիթները
26.04.2024 | 00:09

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Ապրիլի 26

Մի՛ երկմտեք բնավ: Մի՛ վախեցեք:
Երբ վախի ամենաաննշան զգացումն իսկ ունենաք, կանգ առեք, դադարեցրեք ձեր գործը և պատսպարվեք Իմ ներկայության մեջ, որպեսզի շուտով դուք ձեզ դարձյալ ուրախ ու զվարթ զգաք:
Նույն կերպ վարվեք նաև ձեր բոլոր հոգնած վիճակների ժամանակ:
Երկրի վրա եղած ժամանակ Ես էլ հոգնություններ ապրեցի. այդ ժամանակ Ես բաժանվում էի անգամ Իմ աշակերտներից և առանձնության մեջ նստում ու հանգստանում էի, ինչպես որ հանգստացա ջրհորի եզերքին:
Հանգստանալուց հետո էր, որ օգտակար եղա սամարացի կնոջը:
Հանգստի համար հատկացրած առանձնության ժամերին միշտ հաջորդում էր մի որևէ հրաշագործություն:
Սովորեք Ինձնից:
Ինձ համար մարդկային մարմնի սահմանափակումներն ընդունելը նշանակում էր` մեղքից բացի, ենթարկվել այն նույն պայմաններին, որին ենթակա է մարդը:
Ես Իմ աշակերտներին սովորեցրել եմ հոգեկան ուժերի վերանորոգում և մարմնական հանգիստ: Ահա ձեզ մի օրինակ. երբ գլուխս բարձին դրած` քնեցի նավի մեջ: Այդ բնավ էլ անտարբերություն չէր, ինչպես Իմ աշակերտները կարծեցին, երբ աղաղակում էին.
«Վարդապե՛տ, քո հոգը չէ՞ բնավ, որ մենք կորչում ենք»: Այդ օրը Ես հարկ համարեցի սովորեցնել նրանց, որ անընդհատ գործունեությունը Իմ Հոր ծրագրի մեջ չի մտնում:
Երբ Պողոսն ասաց.
«Ես կարող եմ ամեն ինչ անել Քրիստոսի միջոցով, որ զորացնում է Ինձ», բնավ չէր ուզում ասել, որ պարտավոր է ամեն ինչ անելուց հետո ապավինել Ինձ` ուժ ստանալու համար: Կամենում եմ ասել, որ կարող էր վստահ լինել, թե անհրաժեշտ զորություն կստանա Ինձնից` կատարելու համար Իմ բոլոր հանձնարարությունները:
Իմ գործերը աշխարհի վրա ավելի շատ արգելքի են հանդիպել գործով, գործով ու անդադրում գործով:
Հոգնել չիմացող ու ջղային մարդը հաճախ է վանում հոգին: Հոգին պետք է միշտ մարմնի տերը լինի և պարզ ու բնական ձևով, ըստ անհրաժեշտի, օգտագործի նրան:
Հանգստացե՛ք Իմ մեջ:
Ինձ համար գործեր անելու համար, առանձնապես հետամուտ մի՛ եղեք:
Մի՛ ջանացեք առիթներ ստեղծել:
Ապրե՛ք Ինձ հետ և Ինձ համար:
Ես եմ գործեր անողը:
Ես եմ առիթներ ստեղծողը:

Դիտվել է՝ 504

Մեկնաբանություններ